Լրատվական կայքը սուտ ինֆորմացիա է տարածել վարչապետի մասին՝ փորձելով վարկաբեկել վերջինիս վարկանիշը

Լրատվակայն կայքերից մեկը՝  Lurer.com-ը, որն ավելի շատ հայտնի է որպես ԲՀԿ-ականների շահերը սպասարկող կայք,  այսօր հրապարակել էր իրականությանը չհամապատասխանող մի հոդված:

Հոդվածում  լրատվական կայքը հիմնվել էր  Քոչարյանի աջակիներից մեկի տարածած սուտ ինֆորմացիայի վրա:

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Աթոյանն իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, խայտառակ պարտության հանրայնացումից խուսափելու նպատակով՝ «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումներն էլ, որից մեկում՝ արդեն հարցվածների 59%-ը դժգոհել էր Փաշինյանի վարչապետությունից, իսկ երկրորդում 63%-ը դժգոհում և շարունակում էր դժգոհել:

Հ.Գ. Շնորհավորում եմ բոլոր՝ իրավիճակը սթափ գնահատող, ադեկվադ, հայրենասեր, քրիստոնյա մարդկանց առաջին հանրային մեծ հաղթանակի կապակցությամբ, սա ավելի նյարդայնացնող էր քայլածների համար, քան Աբովյանի ընտրությունները»:

.

Իրականում Հայկ Աթոյանի նշած «Իմ ՔԱՅԼԸ» էջը կեղծ է և  ընդհանրապես կապ չունի «Իմ Քայլը» խմբակցության հետ:

Այս մասին վերջին օրերս բազմիցս բարձրաձայնել են ֆեյսբուքյան օգտատերերը,  իսկ ոմանք արդեն հասցրել են բողոքել ֆեյսբուքին, էջը հրապարակումից անջատելու համար, քանի որ էջից արվում են հրապարակումներ, որոնք չեն համապատասխնում իրականությանը:

Արդյունքում ԲՀԿ-ականների շահերը սպասարկող Lurer.com-ի տպագրած հոդվածը, իրականության հետ ոչ մի աղերս չունի  և դրանով իսկ փորձ է արվում վարկաբեկել վարչապետ Փաշինյանի վարկանիշը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ