«Տաշիրի» Սամոն՝ Սամվել Կարապետյանը ընտանիքի հետ հարազատ Տաշիրում

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը, իր ինստագրամի էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Տաշիր՝ իմ հայրենիք»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։

1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ։ 1989 թվականին ստեղծում է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպում է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։

1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։

Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերությունննե՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ