Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում`

Հունիսի 16-20-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Հունիսի 16-20-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ