«Ինչու՞ մենակ ես ու Վիգեն Սարգսյանը». Նիկոլ Փաշինյանը`բանավեճի մասին

Բոլոր ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա բանավեճը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Տավուշի մարզում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար,  «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

24news.am-ի լրագրողի դիտարկմանը, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կոչ է արել առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Իմ քայլը» ձեւաչափով, Փաշինյանն արձագանքել է. «Բայց ինչու՞ մենակ ես ու ինքը»:

Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային եւ մեկական Ձեր եւ իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր եւ իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ:

Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»:

Իջևան։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, November 28, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ