Կտանեք խոտը դատարանի առաջը կդնեք, զի չեք իմանա, հենց պիցցան քչություն անի, ինչ սննդակարգի կանցնեն

Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Էրթամ ձեզի համար կդորըմ մածեմածիկա բերեմ։

Մարտի 1-ի գործով մոտ 1000 վկա կա։ Մի այդքան էլ կավելանա։

2000 վկա դատարանում հարցաքննելու եւ հարակից տեխնիկական ընթացակարգերը ապահովելու համար միջին հաշվով մարդա 3 ժամ պետք է։ Եղավ 6 հազար ժամ։ Բաժանեք լրիվ դրույք դատավորի վրա, եղավ մոտավորապես 1000 օր, կամ 4 տարի։ Չհաշված մեղադրյալների եւ աճելիք թվով մեղադրյալների հարցաքաննություններն ու առերեսումները այդ ընթացքում։ Ստացվում է 5-7 տարի։

Մեղադրյալ Քոչարյանը եւ գործընկերները բնականաբար չեն կամենում այդ ընթացքում կալանատներում ծերանալ կամ մահանալ, ամեն ջանք դնելու են կալանքը շրջանցելու, այդ ընթացքում ազատության մեջ մնալու համար, լավագույն փաստաբանական եւ պիցցաբանական ուժեր ներգրավելու, օտարերկրյա ախպերություն եւ ներքին քաղաքական սրացման որեւէ շանս օգտագործելու համար։

Ակնհայտ է, որ ֆինանսական, զլմ եւ հեղափոխությունից թունավոր հղիությամբ տառապող մերձավորների ահռելի ռեսուրսի է տիրապետելու, եւ այդ ամենը ներդնելու է դատավարության ընթացքն իր եւ բախտակիցների ուզած ճամփեքով տանելու համար։ Եւ գործի շահից է կալանքը որպես անհրաժեշտ եւ բավարար միջոց կիրառելը։ Եւ գործի շահերի դեմ է իր եւ ախպերության ազատությունը առաջիկա 5-7 տարիներին։

Էդ, որ ասում են «հորս արեւ, ինքը չի փորձում ազդել գործի քննության վրա», երեւի մեզ են հավի տեղ դրել, կարծում են, թե պիցցան ոչ որպես հանապազօրյա սնունդ օգտագործող հայ ժողովուրդը մտածում է, թե ֆեյսի բաց լայֆով օրական ութ անգամ քննարկում է խոսքերը մեկ անելու սրբազան գործընթացը խաչատուրովների, օհանյանների ու մյուսների հետ եւ մեղադրող կողմը չի կարող դա ապացուցել։

Կտանեք խոտը դատարանի առաջը կդնեք, բայց պիցցիստների մի քիչ հեռու, զի չեք իմանա, հենց պիցցան քչություն անի, ինչ սննդակարգի կանցնեն։

Մյուսներին խնդրում եմ համբերատար լինել։ Հայաստանի նորագույն պատմության ամենաանմարդկային հանցագործությունն է քննվում, հեշտ չի լինելու։ Անհնարինն արվել է, ով էր պատկերացնում տուն-կալանատու-դատարան ճանապարհին ծերացող երիտթոշակառու, բայց տեսանք։

Հատուկ շնորհավորում եմ Քոչարյանին պաշտպանող բոլոր փաստաբաններին։ Նման փառահեղ գործ ստանձնել եւ վստահ լինել, որ մեղադրյալի լավագույն ելքը հանգուցյալ լինելն է, շատ մեծ արտիստական եւ մասնագիտական տաղանդի նշան է։ Իրավագիտության պատմության մեջ երեւի համարժեք 4-5 օրինակ ճարվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ