Ի՞նչ դնել դրամապանակի մեջ հարստության ու բարեկեցության համար

Բոլոր ժամանակներում մարդիկ մոգական արարողություններ են արել, որոշակի կաննոների և նշանների են հետևել, որպեսզի փողին ճանապարհ բացեն դեպի տուն։ Դրամապանակն առնելուց անմիջապես հետո դրա մեջ պետք է փող դնել և պատկերացնել, որ դրա մեջ այն շատ է լինելու։

Փողերը պետք է դասավորել մի ուղղությամբ, արժանավայել, պետք չէ դրանք ծալել։ Որպեսզի դրամապանակը դեպի իրեն փող բերի, այն երբեք չպետք է դատարկ մնա։ Դրամապանակում նաև բանկային քարտեր է կարելի պահել, միայն թե ոչ կրեդիտային։

Իսկ բացի փողից, ի՞նչ թալիսմաններ է պետք պահել դրամապանակում։

Երջանիկ թղթադրամ. օրինակ, հարուստ մեկից ստացված գումարից մնացած։ Ընդ որում, պետք է զգույշ լինել այն փողերի հետ, որոնք դուք շահել եք, կամ գտել եք։ Այդ դեպքում պետք հետևել, թե ինչպես է ձեր բյուջեն արձագանքում նման փողերին։

Հազվագյուտ կոլեկցիոն մետադադրամ կամ թղթադրամ։

Թղթադրամ, որի սերիական համարի վերջում կա 8 թիվը։ Հրաշալի կլինի, եթե բացի 8–ից, առկա լինեն նաև 3 և 9 թվերը։

Դարչինի փայտիկ։

Լոբազգիներից ինչ–որ մի բան կամ լոբու հատիկ. այն պահպանում է փողերը։

Թարմ կամ չորացրած անանուխ, կամ դրա նկարը։ Դրա փոխարեն կամ որպես հավելում տերևներին կարելի է մի քանի կաթիլ անանուխի եթերայուղ կաթեցնել։

Խոզի կաղինը նույնպես նյութական էներգիա է կենտրոնացնում։

Ամանորի սեղանին դրված ձկան թեփուկ։

Կարմիր թելով կապված չինական երեք մետաղադրամ։

Վեներայի և Յուպիտերի խորհրդանիշները (աստղաբանության մեջ դրանք հարստություն են խորհրդանշում)։

Փոքրիկ հայելի, որը կբազմապատկի ձեր ունեցածը։ Կարևորը չմոռանաք այն հանել, երբ դրամապանակը դատարկ է։

Դրամապանիկ մեջ պետք չէ պահել

  • Չեկեր, տոմսեր, այցեքարտեր
  • Ժամկետն անց բանկային քարտեր
  • Ժամկետն անց դեղատոմսեր, հակառակ դեպքում փողերը դեղերի վրա կգնան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ