«Լաա՜վ ընկեր ջան». Ինչպես Վանեցյանը պարգեւատրեց Սասուն Խաչատրյանին

«Մարտի 1»-ի գործով տեղի է ունեցել 1000-ից ավելի հարցաքննություն։ Այս մասին նոյեմբերի 28-ին ՀՔԾ-ի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով, այս գործով վերջին վեց ամսվա ընթացքում նշանակվել է 20-ից ավելի փորձաքննություն, այդ թվում համալիր, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ: «Տեղի են ունեցել մի քանի տասնյակի հասնող առգրավումներ»,-  ասաց Սասուն Խաչատրյանը։

Նշենք, որ այս գործով մեղադրյալներից են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուրղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ