Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին

Հայաստանի հավաքականի ավագ, Արսենալ ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին: Վերջինս ուրախությամբ ու հուզմունքով ասում է՝ իր երազանքն էր հանդիպել ֆուտբոլիստին:

Փոքրիկ ֆուտբոլասերը Հենրիխին պատմում է՝ հաճախ դասերից փախչում էր, գնում՝ ֆուտբոլ խաղալու: Մխիթարյանն էլ նշում է՝ երբ փոքր էր, ինքն էլ դասերն անելու փոխարեն ֆուտբոլ էր խաղում, բայց խորհուրդ է տալիս Էդուարդին՝ դասերին ևս ուշադիր լինել. «Ֆուտբոլ մինչև 37 տարեկանն են խաղում, հետո պետք է զբաղմունք ունենալ»:

Էդուարդը պատմեց՝ երազում է ֆուտբոլիստ դառնալ: Դեռ 1 տարի առաջ «Միկա» ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել, սակայն 1 տարի առաջ հայտնաբերված քաղցկեղի պատճառով առժամանակ դադար է տվել ֆուտբոլային կյանքին: Ասում է՝ չի վհատվում, շատ շուտով կապաքինվի, կմիանա թիմին ու դարձյալ կպաշտպանի թիմի դարպասը:


Իսկ մինչ այդ տեղի ունեցավ Հենրիխ-Էդուարդ «ֆուտբոլային հանդիպումը»: Հանդիպման ավարտին Էդուարդը Հենրիխին խոստացավ՝ ֆուտբոլային հաջորդ խաղը լինելու է իրական դաշտում:

տեսանյութը՝ TERT.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ