Վարչապետը միջնորդություն է ներկայացրել նախագահին` 100-ամյա ուսուցչուհուն պարգևատրելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհուն երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել:

«Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրեցի տիկին Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 13-ին  հրամանագիր է ստորագրել, ըստ որի Երախտագիտության մեդալով պարգևատրվել է Մարիամ Արշակի Տոնյանը:

Նրա երկարամյա ու բեղմնավոր աշխատանքային գործունեությանն ավելի վաղ անդրադարձել էր նաև Հանրային հեռուստաընկերությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ