Հայուգենս տպավորված է այս շիկահեր երիտասարդի սպիտակ ռեյտուզից

Շող Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկվանից հայուգենս տպավորված է այս շիկահեր երիտասարդի սպիտակ ռեյտուզից:

Ամոթով պետք է խոստովանեմ, որ ուշադրությունս ակամա սեվեռվել էր ռեյտուզի որոշ выпуклый հատվածի վրա, նամանավանդ տպավորիչ էր երբ թռչկոտում էր, այսինքն երբ ռեյտուզակիրն էր թռչկոտում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 14-ին առավոտից դատարանում բողոքի զուգահեռ ակցիաներ էին իրականացնում Ռոբերտ Քոչարյանի և իշխանության կողմնակիցները։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքներն է քննվում: Դատավարությանը ներկա էր Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ