«Հիմա Հայաստանը մի երկիր է, որտեղ 3 մլն վարչապետ կա». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Բերդում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստացավ՝ ինչպես ազատ ու արդար ընտրություններում ստանձնել է իշխանությունը, այնպես էլ ազատ ու արդար ընտրություններում հանձնել այն։ Սա նա համարեց իրենց ամենակարևոր առաքելությունը։

«Մենք ինչքան էլ լավ իշխանություն լինենք, մեկ է՝ մի օր հայտնվելու է այլ քաղաքական ուժ, որը կարողանալու է շահել ժողովրդի համակրանքը, և դա է մեր ամենապատասխանատու պահը, որ մենք մի ձայնով անգամ չկեղծենք ու չխեղաթյուրենք ժողովրդի քվեն»,- ասաց Ն.Փաշինյանը։

«Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ 3 մլն վարչապետ կա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ պարզաբանելով, որ այդ 3 մլն-ից յուրաքանչյուրը որոշում է երկրի ճակատագիրը՝ իր մի քվեով։

«Մենք իշխանությունը եղունգներով ու ատամներով չենք պահելու։ Երբե՛ք»,- նշեց Փաշինյանը։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ