Դատարանի որոշումից հետո ցուցարարերը սկսեցին պարել

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունները: Դատավոր Արմեն Դանիելյանն ընթերցում է իր կայացրած դատական ակտը, Երևան, 14-ը հունիսի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները:

Քոչարյանի պաշտպանական խումբը կասկածելի է համարում, որ էլեկտրոնային եղանակով դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը Վերաքննիչում շարունակվում է:

Դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանի դիմաց հավաքված  ցուցարարերը սկսեցին պարել

տեսանյութը՝ Anush Muradian

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ