«Ինչո՞ւ պետք է վճարեք կառավարությունում կոֆե խմողների համար». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԼՂ դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը։

«ԼՂ հարցում Ղարաբաղի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Ղարաբաղի իշխանությունը, ես ու Հայաստանի այլ ղեկավարներ կարող ենք բանակցել միայն ՀՀ անունից։ Ես հրավիրել եմ Արցախի ղեկավարությանը, զինված ուժերի ողջ հրամկազմին, քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին ու բոլոր մանրամասներով ներկայացրել եմ մինչև հիմա գոյություն ունեցող բանակցային գործընթացի բոլոր հանգամանքները։

Ինչքան շատ մարդ տիրապետի Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, այնքան ավելի լավ, որովհետև այդտեղ չի կարող գաղտնիք լինել զինված ուժերի, դիվանագիտական կորպուսի ու, որոշ նրբություններ հաշվի առնելով, նաև ժողովրդի համար։ Նախկինում նման հանդիպում չի եղել»։

Փաշինյանն անդրադարձավ նաև զիջումների գնալու մասին հարցին։«Հրապարակավ մի քանի անգամ ասել եմ, որ անընդունելի է, երբ միջազգային ներկայացուցիչները գալիս ու հարցնում են՝ Հայաստանը պատրա՞ստ է զիջումների։ Ասել եմ, որ Հայաստանն այդ հարցին կպատասխանի, երբ միջազգային հանրությունը նույն հարցը կտա Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ