«Մեր բանակում մի քանի հարյուր միլիոն պետք է ներդրվի, եթե ոչ միլիարդ». Նիկոլ Փաշինյան

«Սերժ Սարգսյանը 2016 թվականին ասաց, որ մեր բանակը կռվում է 1980-ական թվականների զենքով: Սա դավաճանության արդյունք է: Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը դառնա միլիոնատեր, իսկ մեր բանակը 80-ականների զենքերով կռվի:

Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը հարյուր միլիոնների ունեցվածք ունենա, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքով: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ժողովրդի մանդատը ստանալով՝ ինքը արմատախիլ է անելու բանակից կոռուպցիոն մեխանիզմները: «Մեր առաջնահերթությունը մեր բանակը վերստին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձնելն է: Սա մեզ համար լինելու է բացարձակ առաջնահերթություն:

Բայց այդ փողերը տանողները չմտածեն, որ իրենց ասելու ենք ցտեսություն: Ես ուղիղ ասում եմ՝ հավաքեք, պետք է հետ բերեք փողերը: Առաջիկայում մեր բանակում մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ միլիարդ դոլար պետք է ներդրվի: Եվ այդ գումարների մի հսկայական մասը, այդ գողացվածները պետք է վերադարձվեն: Չվերադարձնեք կամավոր, կվերադարձնեք հարկադրաբար: Ժողովրդով կգնանք յուրաքանչյուրի հետեւից ու կոպեկ-կոպեք կստանանք»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ