Այսօր Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Մեր սիրելի քաղաքում»:
Հիշեցննք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կինը նշել է, որ թույլ չեն տա, որ ոմանք իրենցից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իրենց դստեր 20–ամյակի շուրջ ծավալված աղմուկն ու մեկ միլիոն դրամանոց ծնունդը համարել ոչ գերթանկ։
«Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
«Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից …