Ի՞նչ եք ուզում սրանով ապացուցել… կարո՞ղ է շուտով Քոչարյանի հետ էլ գնաք Ռակ ուտելու…

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Ֆեյսբուքում շատ են տարածում այս նկարը եւ տարբեր մարդկանց կողմից, բայց միանման գրառումներով:

Չեմ ցանկանում Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչներին որեւէ նախկին ուժի պատկանելիության պիտակներ կպցնել, ինձ համար դրանք դեռեւս անհիմն են, բայց պարոնայք Լուսավորներ, նամանավանդ նկարում ճչացող Պրն Գորգիսյան, միթե՞ դուք կորցրել եք իրականության զգացումը,

Ինչո՞ւ եք փորձում նյարդայնացնել քաղաքացիներին եւ ցույց տալ , թե թքած ունեք նրանց վատ կարծիքների վրա, էդ վստահությունը եւ հանգստությունը ո՞վ է ձեզ տվել:

Ի՞նչ եք ուզում սրանով ապացուցել, դա բնորոշ էր այդ ձեր հարեւանությամբ հրճվող քաղաքական հանգուցյալներին:

Կարո՞ղ է շուտով Քոչարյանի հետ էլ գնաք Ռակ ուտելու ու բերաններդ մինչեւ Ռուսաստան բացած սելֆիներ անեք, սթափվե’ք, վերանայեք ձեր վարքագիծը, եթե շատերը դժգոհ են ձեր աշխատանքից եւ պիտակավորումներ էին եւ են կպցնում , հնարավորինս արեք ամեն ինչ հակառակը համոզելու եւ ձեր հանդեպ վստահությունը ավելացնելու համար, ոչ թե վերջնական զրոյացնելու!!!!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ