Մեր օրերում քաղաային տրանսպորտով երթևեկող մարդիկ մի անգամ չէ, որ ականատես են եղել տրանսպորտում բազմաթիվ պաատահարների: Միշտ գտնվում է մեկը, ով սկսում է վիճել կամ ուղևորների կամ հենց վարորդի հետ:
Ընդամենը 2 օր առաջ համացանցում հայտնվել էր Երևանի 46 համարի երթուղայինում վարորդի և ուղևորի միջև ծագած վեճի տեսագրությունը:
Տեսանյութի հեղինակը՝ Անի Խաչատրյանը, ում հետ սկսել էր վիճել վարորդը, մանրամասներ էր ներկայացրել:
Նա տեղեկացրեց, որ երթուղային տաքսի է նստել Շինարարներից և պատրաստվում էր գնալ կենտրոն: Վարորդն այդ ընթացքում սկսել է ծխել ու ամբողջ ծուխը պատուհանից ներս է եկել:
Սկզբում Անին խնդրել է հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը վարորդներին խնդրում է հանգցնել ծխախոտը, այսքան ժամանակ նման արձագանքի չի արժանացել՝ բոլորն էլ հանգցրել են:
Սակայն նման կոնֆլիկտային միջադեպեր ծագում են ոչ միայն մեր հանրապետության երթուղայիններում, այլ նաև արտերկրում:
Նման մի իջադեպի տեսագրություն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: