Հրաչյա Հակոբյանի հատուկ ֆլեշմոբը դպրոցականների հետ

«Մենք քարոզարշավ իրականացնում ենք թե´ մարզերում, թե´ Երևանում: Մայրաքաղաքում հիմնականում ռեյտինգային թեկնածուներն են անցկացնում քարոզարշավը: Քարոզարշավն իրականացնում են իրար չխանգարելով»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավորության թեկնածո Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին:

Նրա խոսքով՝ իրենց հիմնական նպատակը «Իմ քայլը» դաշինքը քարոզելն է, միմյանց չխանգարելը.« Դա մեզ մոտ շատ լավ ստացվում է: Մենք միմյանց չենք տեսնում որպես հակառակորդներ, որպես մրցակիցներ:

Ես ինքս որպես ռեյտինգաին թեկնածու որևէ իմ գործընկերոջ նկատմամբ հակաքարոզ չեմ անում: Հակաքարոզ չեմ անում նաև այլ ուժերի հանդեպ՝ լինի դա «Հանրապետականը», թե այլ կուսակցություն»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ