«Պետք էլ չէ, որ ինչ-որ տեղ գրվի, որ ես աման եմ լվացել. լավ եմ արել.… »․ Վահե Զիրոյան

Վահե Զիրոյանը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում, Զիրոյանների ընտանիքում։ 1997 թվականից հաճախել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: Մեկ տարի անց՝ 1998 թ.-ին ընդունվել, 2004 թ.-ին ավարտել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ, դաշնամուր բաժինները։

2007 թվականին միջնակարգ ուսուցման ավարտից հետո միանգամից աշխատանքի է անցնել որպես խոհարար։ Մեկ տարի անց՝ 2008 թվականին ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև 2009 թվականին խաղացել է ՈՒՀԱ-ում, որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է «32 ատամ» ակումբի հետ։

Հենց այստեղից էլ սկսվեց երիտասարդ արվեստագետի կինոկարիերան։ 2012 թվականին ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն որպես դերասան։ Նույն թվականին նկարահանվել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում։ 2014 թվականին նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում: 2015 թվականին նկարահանվել է «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում, նույն թվականին նկարահանվել է նաև «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։

Արվեստից բացի դերասանի կյանքի անբաժան մասն է կազմում սպորտը. նախընտրում է ֆուտբոլ, բասկետբոլ, բոքս, սումո,լող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ