ԲԱՑԱՌԻԿ. Ինչպես է հարսանիքի ժամաակ Փաշինյանը հպարտությամբ հետևում է Աննա Հակոբյանի պարին

Փաշինյանը նշեց, որ ինքը միջնորդել է, որ գլխավոր դատախազն ուսումնասիրի, թե ինչ սնունդ է մատակարարվում զինվորներին, ու հատ-հատ գտնելու է այդ մարդկանց ու պատասխանատվության է ենթարկելու՝ անկախ կոչումներից։

Փաշինյանը հարցադրում արեց, թե ազատամարտի այդ պաշտպաններն ինչու չէին հարցնում՝ որտեղի՞ց Սերժ Սարգսյանի եղբորը այդ 30 մլն դոլարը, որ միայն մեկ հաշվեհամարի վրա է, երբ զինվորը «տրուսիկ-մայկա» չունի։ Նա հայտարարեց, որ բոլոր այդ 30 մլն-ների հետևից գնալու են ու ձեռներից առնելու են, այդ բոլոր գումարները պետք է վերադարձվեն բանակին, ծառայեն ժողովրդի բարօրությանը.

«Հատ-հատ պատրաստվեք, ձեռներիցդ առնելու ենք թալանած վերջին կոպեկը։ Եվ ես չեմ բացառում, որ էս պրոցեսի արդյունքում ոմանք բոմժ են դառնալու, որովհետև բոմժ են եղել իրանք։

Բոմժ են եղել և պետք ա վերադառնան իրանց նախնական կարգավիճակին։ Հիմա էլ եկել են, ելույթներ են ունենում։ Ես ձեզ հատ-հատ եմ անդրադառնալու, հատ-հատ եմ անդրադառնալու, ելույթ ունեցողնե՛ր։ Տասնյակ տարիներ թալանին մասնակցել եք, մի բառ ծպտուն չեք հանել, հանրապետականնե՛ր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ