Հը՞մ… նորից եմ կրկնում և կկրկնեմ հազար անգամ եթե պետք լինի….

Լրագրող- Իրավաբան Արսեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է երեկվա միջադեպի մասին և գրառում է կատարել.

Հայ ժողովուրդ վերջացրեք, վերջ, սթափվե՛ք, էլ չլսեմ որևէ մեկը ասի գործ տվող եք որևէ մեկին, լինի կին, թե տղամարդ…

Այսօր նկատեցի երեկվա երթուղայինի միջադեպի նկարող աղջկան՝ նյութի տակ վիրավորողներին…

Հեռախոսով խոսելով կամ ծխելով երթուղային են վարում չեք կարծում,որ ցանկացած երթուղայինում գտնվողի կյանք են վտանգո՞ւմ..
Մեկ հարց եմ ուզում հղել համայն Հայությանը. այն մարդիկ ովքեր ասում են, գործ տվո՞ղ ես…  Երբ քո երեխային, կամ որևէ մեկին եթե որևէ մեկը ծեծի, քարով խփի գլուխը ջարդի, կամ մարդ սպանեն, քո գույքը գողանան, խոշտանգեն, չեք գնալու դիմեք իրավապահ մարմիններին որ բացահայտեն, Հը՞մ… նորից եմ կրկնում և կկրկնեմ հազար անգամ եթե պետք լինի….

Ապօրինության մասին բարձրաձայնելը բնավ էլ գործ տալ չէ , կամ անբարոյականություն չէ..
Անբարոյականություն է մարդկանց ահաբեկելը, մարդ ծեծելը, ուրիշի գույքը հափշտակելը, թալանելը, խուլիգանությունը, գողությունը, ընտրողներին ահաբեկելը և ընտրության արդյունքները կեղծելը, պետությանը վնաս պատճառելը, չեմ ուզում թվարկել քրեական օրենսդրությամբ սահմանված բոլոր հոդվածներով օրենքի տարրին և տառին համապատասխան բոլոր հոդվածները և ենթակետերը…

Եվ այսպիսով Նոր Հայաստանում բոլորը պետք է իմանան իրենց իրավունքները եթե չգիտեն ուրեմ պետք է տեղեկացնել ու խնդրել, հորդորել պահանջել ոչ մեկ, ոչ մեկի իրավունքը չպետք է խեղաթյուրի:
Որոշ օդյոզ դեմքեր բացարձակ շանս չունեն ինտեգրվելու օրինական ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու գործին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ