Վոլգայում հայ պատանին փրկելով ընկերոջը ինքն է խեղդվել

ՌԴ Սամարա քաղաքում նախօրեին խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, որն ընկերների՝ Ալեքսանդրի և Աշոտի, ինչպես նաև նրա 14-ամյա զարմիկի հետ հանգստանալիս է եղել Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում:

Տիգրանը նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է խեղդվել: Տղային հաջողվել է փրկել: Մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը  սկսել է խեղդվել:

Նրանք ջրում խաղալիս են եղել և հեռացել են լողափի սահմաններից, որտեղ անմիջապես քարափն է սկսվում: Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է երկել, իսկ Տիգրանին՝ ոչ:

Փրկարարների խոսքով՝ ողբերգական իրադարձության վայրում ավազ էին արդյունահանում, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ