«Աշոտյանը Վահան Հովհաննիսյանի ելույթն է հիշել, որ դալաններում իրենց կծեծեն». Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով շատ կոշտ էր արձագանքել Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ կապված նրա հետ, որ ԿԳ նախկին նախարար Աշոտյանի զավակները մասնավոր դպրոցում են սովորել:

Արդեն երկրորդ անգամ Աշոտյանը հուզաճմլիկ ստատուսն է գրում ֆեյսբուքում: Իմիջիայլոց, երեւի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթ են հիշել դալաններում ծեծելու մասին:

Հիմա ստատուսում գրում է՝ այ Արայիկ, էլ իմ ընտանիքին չկպնես, իմ երեխաներին չկպնես: Էստեղ ոչ ընտանիքի հարց կա, որ էլ երեխաների: Այստեղ իր որոշման մասին եմ խոսում:

Պետք չէ թաքնվել երեխաների հետեւում, այլ շատ կոնկրետ պատասխանել, թե ինչպիսին են եղել քո ղեկավարման տարիներին քո ղեկավարած դպրոցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ