Սերժ Սարգսյանի շնորհիվ են Գրիգոր Լուսավորիչն ու Նարեկցին հայտնի դարձել

Գալուստ Սահակյանի համոզմամբ, ՀՀԿ–ն սխալ չի գործել։

Նիկոլ Փաշինյանի քաղաքականության սխալներից է համարում այլախոհության խրախուսումը, եկեղեցու դեմ պայքարը. «Գալուբոյներին երկիրը տնօրինելու գործիքներ են տվել. վարչապետը քայլում է, նրանք էլ հետեւից քայլելով գնում են»։

ՀՀԿ ղեկավարի քաղաքական ակտիվացման հեռանկարի մասին Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանը արդեն պատմության մեջ է, նա մասնակցել է ե՛ւ Ղարաբաղի պատերազմին, ե՛ւ երկրի անկախությանը, ե՛ւ կարողացել է աշխարհին ծանոթացնել հայ հասարակությանը եւ հայ ձեռքբերումներին։

Վերջին հաշվով, Նարեկացին արդեն երկնակամարում է որպես առաքելություն հայոց, էդ էլ ասեմ. Սերժ Սարգսյանի գործողությունների հետեւանքով Գրիգոր Լուսավորիչն ու Նարեկացին ամբողջ աշխարհում հայտնի դարձան որպես քրիստոնյա առաքելություններ»։

 

աղբյուրը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ