20 տարի ֆրանսիացիները տանջվել են այս դղյակը կառուցելու համար․բոլորը ծաղրում էին նրանց, իսկ հիմա ուղղակի հիացած են

Ֆրանսիայի Բուրգունդիա շրջանում յուրահատուկ նախագիծ է իրականացվում, որի նպատակը միջնադարի մթնոլորտը վերարտադրելն է: Հետազոտողները և կամավորներն աշխատում են Գեդելոն կոչվող ամրոցի կառուցման վրա՝ օգտագործելով միջնադարում տարածված տեխնիկա ու նյութեր և փորձելով կառուցել 13-րդ դարի ամրոց:

 

Հայտնի է, որ Միշել Գայոն և Մերիլին Մարտինը սկսել են նախագիծը 1997 թվականին. Գայոն ցանկացել է կառուցել իր ամրոցի պատճենը (Սեն Ֆարժո)՝ վերականգնելով միջնադարյան տեխնոլոգիաները:

 

Ամրոցի շինարարությունը կատարվում է Ֆրանսիայի արևելքում գտնվող Յոննա (Բուրգունդիա) վարչության անտառում։  Նախագծի վրա աշխատում է 70 մարդ։ Շինարարության համար օգտագործվում է քար, փայտ, կրաքար և այլ նյութեր, որոնք կիրառվել են Միջին դարերում։

Ոչ մի ժամանակակից տեխնիկա, օրինակ՝ ամբարձիչ, չի օգտագործվում, ամեն ինչ արվում է ձեռքով։

 

Պարանները պատրաստված են կանեփաթելից, իսկ ժամանակակից ցեմենտի փոխարեն կրաքարի և ավազի խառնուրդ է: Չկա ոչ էլեկտրականություն, ոչ շինարարական կռունկ: Գեդելոն ամրոցում ամեն ինչն` սկսած թրծակավի սալիկներից մինչև մեխեր, այնպիսին է, ինչպես 13-րդ դարում: Ամրոցն ունի 4 աշտարակներ` կապված բարձր պարիսպներով, ունի ներքին բակ ու բնակելի տարածքներ:

 

Այսքան տարիների ընթացքում կառուցվել է ամրոցի կեսից ավելին, ակնկալվում է, որ ամրոցն ամբողջությամբ պատրաստ կլինի 10 տարուց ոչ ուշ:

Այս փորձարկումը հնարավորություն է տվել պարզելու միջնադարյան շինարարության հետ կապված բազմաթիվ հիպոթեզներ ու տեսակետներ:

 

     Աշխատանքները սկսվել են 1997 թվականին, նախատեսվում է ավարտել 2022 թվականին։ Գեդելոնի շինարարության վայրը արդեն դարձել է Յոննայի դիտարժան վայրերից մեկը։  

Գեդելոնի շինարարությանը մասնակցում է մոտ 70 մշտական աշխատող, սակայն ամեն տարի շուրջ 600 հազար մարդ ցանկություն է հայտնում մասնակցել աշխատանքներին և նոր տեխնոլոգիաներ բացահայտել: Այն նաև գրավում է տարեկան 300 հազար զբոսաշրջիկի:

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ