Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի անակնկալը Աշոտյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին:

Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբերից մեկը տրամադրել պարոն Աշոտյանին՝ իր ընտրողների վախերը ցրելու և վստահություն հաղորդելու նրանց, եթե իհարկե իրականում նման բան գոյություն ունի»:

Քանի որ պարոն Armen Ashotyan-ը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ…

Posted by Eduard Aghajanyan / Էդուարդ Աղաջանյան on Tuesday, November 27, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ