Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանը ցուցադրաբար հանեց փողկապը՝ լուսանկարվելիս

Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։

 «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,— ասել է նախագահը։— Այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում, Մոնբլան լեռան մոտ»։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի հիմնադիր Թիերի Մալըրեին և նրա գործընկերներին՝ գագաթնաժողովը Շամոնիից դուրս տեղափոխելու և Հայասատանը որպես անցկացման վայր ընտրելու համար:

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» ամենամյա և մշտական կդառնա։

Նախագահի ելույթին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Նա ևս ողջունել է առաջին անգամ «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացումը Հայաստանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ