Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության է ենթարկել Սասուն Միքայելյանին քննադատողներին՝ հորդորելով չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել «քիթները խոթել քաղաքականության մեջ»:
Բացի այդ, նա նշել է, որ «հանրապետամաֆիոզական տակից խաղեր տալը չի ստացվի»:
«Հանդարտվեք: Թալանչիների ժամանակը անցել է: Այս ընտրություններում ՀՀ քաղաքացին Հանրապետական կուսակցությանը պետք է նետի քաղաքական աղբանոցը՝ որպես երկիրը թալանած, բանակը թալանած, որպես քաղաքացիներին հուսահատության հասցրած ու հակապետական կառույց», — Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է Ն.Փաշինյանը:
Օձուն:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, November 27, 2018