Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի իր ելույթում գովեց Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանի խոսքով մեր երկրի վիճակից ավելի վատ վիճակ է եղել այլ երկրներում,սակայն համախմբվելով, ոտքի են կանգնացնում:«Ընդամենը երկու միլիոն ժողովուրդը դա մեծ կոլեկտիվ է, ձեր ցավը տանեմ:

Կարելի է համախմբված ծրագիրն իրականություն դարձնել, մարդը պետք է փորձ ունենա: Այսօր մենք ունենք խնդիրներ բոլոր ոլորտներում: Ինչքան ոլորտ ունենք, այդքան էլ խնդիր ունենք: Մենք ունենք մեր ծրագիրը, որը ներկայացրել եմ»,-նշեց ԲՀԿ առաջնորդը:Նրա խոսքով, գործարարի շահույթը տարեկան 5-7 տոկոս է, բանկի տոկոսը չի կարող լինել 8-12 տոկոս.

«Ցանկացած մարդ, եթե դիմում է բանկին, դիմում է իր կյանքը բարելավելու, դեպի լավ ապրուստ փոփոխելու, բայց այստեղ մարդիկ բանկին դիմում են ճարահատյալ, հիվանդանոցի համար, ապրելու համար, խնդիր կարգավորելու համար ճար չունեն: Դրա համար պետք է ամեն ինչ համահունչ լինի: Դրա համար տոկոսները պետք է լինի գոնե շահույթի կեսը, 3-4 տոկոս, որպեսզի մարդը կարողանա իր կյանքը բարելավել»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով, ցանկացած երկրում «ֆունդամենտը» փոքր ու միջին բիզնեսն է. «50-60-70 տոկոսը փոքր ու միջին բիզնեսն է, երկրի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է եւ չի կարելի պետության բյուջեն կազմել փոքր բիզնեսի հիման վրա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ