Երբ անջատում էին տեսախցիկները Մհեր Մկրտչյանի դեմքից անհետանում էր ժպիտը և նա դրա համար շատ լուրջ պատճառներ ուներ

Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականի հուլիսի 4-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Մեծ քթից բացի ճակատագիրը Ֆրունզիկին օժտել էր նաև մեծ տաղանդով, և շուտով նա ծնողներից գաղտնի գրանցվեց մի փոքրիկ թատերական խմբակի ու այնտեղ տեսավ, որ միայն երեխաները չեն խաղում, այլ նաև մեծերը:

«Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»,– պատմում էր նա: Հայրը դեմ էր, որ իր տղան դերասան լինի. «Դերասա՞ն. դա ի՜նչ մասնագիտություն է»,-ասում էր նա: Բայց մի օր Մուշեղ Մկրտչյանն այնուամենայնիվ եկավ Ֆրունզիկի ներկայացումներից մեկին: Ֆրունզիկը հուզվել էր հոր ներկայությունից: Հայրն այդ օրը ուշ եկավ տուն, նստեց, երկար նայեց քնած Ֆրունզիկին, իսկ առավոտյան ասաց. «Ապրես տղաս, շատ լավ խաղացիր: Գլխավորը՝ շատ համոզիչ»: Սակայն Ֆրունզիկի հայրիկն երկար չկարողացավ վայելել որդու խաղը… Ֆրունզի մանկության տարներին սկսվեց նաև Երկրորդ Համաշխարհային պատերազմը: «10-11 տարեկան էի, նստարանի տակ թաքնվել էի, մի զինվոր էլ ծխում էր: Սպասում էի, որ դեն նետի մնացորդը, վերցնեմ, ծխեմ: Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին. Պատերազմն սկսվեց: Զինվորը դեն նետեց մնացորդն ու գնաց: Ես վերցրի: Ուրախ-ուրախ ծխում ու մտածում եմ. «Այս պատերազմն ի՜նչ լավ բան»: Հետո հասկացա պատերազմի դառնությունը»,– պատմում էր նա շատ տարիներ անց:

 

Դերասանն ամուսնացել է երեք անգամ։

Նրա առաջին կինը իր համակուրսեցի Քնարան էր, սակայն ամուսնությունը միանգամից փլուզվեց։

Իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանին  Մհեր Մկրտչյանը հանդիպեց 1950-ականների կեսերին։

Աղջիկը  Լենինական էր եկել թատերական ինստիտուտ ընդունվելու նպատակով։ Երիտասարդ դերասաններն ամուսնացան ու սկսեցին միասին աշխատել։ Նրանց առաջնեկը Նունեն էր, իսկ շուտով ծնվեց նաեւ որդին՝ Վազգենը։

Երբ թվում էր, թե երիտասարդ ընտանիքի մոտ ամեն ինչ կարգավորված է եւ կարելի է երջանիկ ապրել, Դոնարան հիվանդացավ։ Սկզբում նրանց տան մթնոլորտը ծանրացավ կնոջ խանդի տեսարանների պատճառով։ Դերասանը ներկայացումներից կամ նկարահանումներից հետո չէր ցանկանում տուն վերադառնալ։ Կնոջ հիստերիաներն ու սկանդալները օրեցօր ուժգնանում էին։ Այսպես շարունակվեց այնքան, մինչեւ դերասանը չդիմեց բժիշկներին, ովքեր կնոջ մոտ շիզոֆրենիա հայտնաբերեցին, որը փոխանցվել էր ժառանգաբար։

Ֆրունզիկ Մկրտչյանը նրան անվանի բժիշկների մոտ էր տանում, սակայն նրանք ի զորու չէին օգնել Դոնարային… Դոնարայի վիճակն օր օրի վատանում էր։ Մկրտչյանը ստիպված էր կնոջը Ֆրանսիայի հոգեբուժարան տեղափոխել և  մենակ մնաց երկու երեխաների հետ։

Շուտով Ֆրունզի դուստրն ամուսնացավ եւ  Արգենտինա տեղափոխվեց, իսկ որդու մոտ նույն հիվանդությունը հայտնաբերվեց, ինչ կնոջ դեպքում էր։ Որդուն բուժելու Մհեր Մկրտչյանի ջանքերն անիմաստ էին. նա հոսպիտալացվեց նույն հոգեբուժարան, որտեղ մայրն էր։ Ասում են, որ հանդիպելով հիվանդանոցում, մայր եւ որդի ոչ մի անգամ չճանաչեցին իրար։

1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում։

Խաղացել է նաև մի շարք այլ ֆիլմերում՝ Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

Նա նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։ Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ