Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Դավիթ Շահնազարյանին

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր պատասխանել է ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանին, ով ասել էր, թե Ղարաբաղը հանձնելը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է: Փաշինյանն ասաց, որ Շահնազարյանը ՀՀԿ երիտթևից է, նոր է ընդգրկվել ՀՀԿ շարքերը:

“Սերժական Դավիթ Շահնազարյանն ասել է, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն անել, որովհետև ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում:

Բայց ես ուզում եմ, որ մենք էդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերի վրա: Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է հստակ հետևյալը՝ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է:

Եվ եթե կլինի ԼՂ հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ես կգամ և այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, իսկ ժողովուրդը կորոշի՝ ընդունի այդ առաջարկը, թե ոչ»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ