«Հրթիռը ճշգրիտ խոցել է թիախը՝ 65 կիլոմետր հեռավորությունից». Նիկոլ Փաշինյանը բացառիկ կադրեր է հրապարակել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր եսբուխի պատոնական էջում տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում: Հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիախը՝ 65 կիլոմետր հեռավորությունից:

Ժամանակակից ամենամահաբեր հրթիռային համակարգերից մեկի` «Տոչկայի» հերթական համազարկը: «Զինուժ մեդիայի» բացառիկ ռեպորտաժը դիտեք դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին` Հանրային հեռուստաընկերության եթերում:

Կազմակերպորեն այս հրթիռային համալիրը կարող է ներկայացվել բրիգադի կազմում, որի մեջ մտնում են 2—3 դիվիզիոն։ Յուրաքանչյուր հրթիռային դիվիզիոնը ունի 2—3 մեկնարկային մարտկոց՝ յուրաքանչյուրում 2—3-ական արձակման կայանք։ Ուստի, հրթիռային մեկ բրիգադի կազմում կարող է լինել 8-ից մինչև 27 արձակման կայանք (ԱԿ)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ