![]()
Դոնալդ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի՝ արդյոք ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, թե ոչ:
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ ԶԼՄ-ներին փոխանցելով նախագահ Թրամփի ուղերձը։
ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել՝ հիմնվելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն անմիջականորեն ներգրավված կլինի դրանում։
Սպիտակ տնից հայտնել են նաև, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումներն Իրանի հետ, բայց Ուիթքոֆի հանդիպում իրանցի գործընկերների հետ նախատեսված չէ։
![]()