ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ անցակետում մինչ այս պահը մարդկային կուտակումներ չեն եղել, սահմանը հատող մարդկանց հոսքը սովորական ծավալի է:

«Այնպես որ, հատուկ միջոցառումների անհրաժեշտություն կամ մարդկանց տեղափոխման խնդիր չէր եղել: Սակայն առաջացել էր տաքսիների հետ կապված հայտնի պատմությունը: Ձևավորվել էր արհեստական գնագոյացում, ինչը անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են: Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժե շուրջ 12 000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան»,- ասել է Ղուկասյանը:

Մարզպետը պարզաբանել է, որ սահմանը հատողների թվում են նաև մարդիկ, ովքեր աշխատանքով Իրանում էին ու հետո պետք է վերադառնային իրենց երկրներ: Սակայն քանի որ Իրանի օդային տարածքը փակ է, նրանք ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով պետք է մեկնեն. անցակետից հասնեն Զվարթնոց օդանավակայան, ապա այնտեղից ուղևորվեն իրենց երկրներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ