ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է մրցույթ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, 2025 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության և գիտական դասակներում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով.

ռոբոտատեխնիկա,

մեքենայական ուսուցում,

տվյալների ճարտարագիտություն,

տվյալների վերլուծություն և վիճակագրություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2025 թվականի հուլիսի 5-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ