Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ. Մկրտչյան. տեսանյութ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու հետևում թաքնված, փորձում է քողարկված գործընթացների մեջ ներգրավվել, հայկական Իվանիշվիլի է խաղում, և սա է իրականությունը:

«Թաքնվում են որոշ պղծված անառակաբարո, պոռնկաբարո հոգևորականների վեղարի տակ»,- ասում է նա:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե սա քաղաքական հետապնդում է՝ քաղաքագետը նկատում է. «Որոշ հոգևորականներ իրենց գլուխը պատին են տալիս, որ փորձում են դատական իշխանության գործերի մեջ խառնվել և գնահատական տալ»:

Վերջինս հարց է հղում Գարեգին Բ-ին. «Քանի միլիոն տանք քեշով, որ վզիցդ կախած խաչի հետ միասին որևէ մեկի դեմքով մեդալիոն կախես: Ինչ վարքագիծ է Մայր Աթոռում բարերարների նկարները կախելը»:

Մկրտչյանն ասում է՝ պետք չէ ազգին սարքել մուրացկան, հետո թուլափայ գցել դեմը և ասել՝ բարեգործ եմ. «Տասնամյակներ շարունակ ՀՀ քաղաքացիներին սարքել են մուրացիկ»:

Եկեղեցին պետք է ինքնամաքրվի, առաջինը պետք է լինի Կտրիճ Ներսիսյանը, կարծում է նա. «Թող գնա հայրություն ճանաչի, թոռների հետ կյանքը վայելի, բիզնես անի, ինչպես անում է, ընդգրկվի որևէ շինարարական կազմակերպությունում որպես պրորաբ»:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե պետությունը խառնվում է Եկեղեցու գործերին՝ զրուցակիցն ասում է. «Մենք պղծված հոգևորականների գարշելի անկողին չենք մտնում, եթե խախտել են ուխտը, պետք է դուրս գան ու գնան խադավիկ, կավատ աշխատեն, ով ինչ ուզում է: Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը պետք է ռադը քաշի, գլուխները ջայլամի պես կոխում են ավազի մեջ, հետույքները տնկում, թե բան չի եղել»:

Ըստ նրա՝ հոգևորականները հոգևոր ծառայության մեջ իմպոտենտ են գտնվել՝ ի տարբերություն ֆիզիկական իմպոտենտության. «Աջապահյանն էլ ասում է՝ չենք դիմանում: Աջապահյանի հագից պետք է վեղարը հանել, թևերը ոլորել և ուղարկել համապատասխան ծակը ռազմական հեղաշրջման կոչեր անելու համար»:

Խոսելով ՀԷՑ-ի ազգայնացման մտադրության մասին՝ Մկրտչյանն ասում է. «Վաղուց է հասունացել պահը, որ պետք է ՀԷՑ-ը պետականացվի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ