Մեր ընդդիմադիր պատգամավորներին արդեն կարելի է գտնել հարուստների առանձնատների պատերի տակ. Հակոբյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի կարող գրված և արձանագրված օրենքներից դուրս գործողություն իրականացնել:

Ըստ պատգամավորի՝ էական չէ, թե այդ անձն ով է, և ինչ տրամաչափի գործիչ է:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող քաղաքացիական բախումներ հրահրել՝ իր բիզնես գործունեության լծակները օգտագործելով:

Ըստ իշխող ուժի անդամի՝ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին ոչ մեկը չի կարող խառնվել. սա տարբեր գործիչներ պետք է արձանագրած լինեն:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Սամվել Կարապետյանին փորձում են դերակատար դարձնել 2026 թվականի ընտրությունների համար՝ պատգամավորը նկատում է՝ երկքաղաքացի հանդիսացող անձը չի կարող քաղաքական գործընթացներում դերակատար լինել:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ