«Որևէ ստահակ չպնդի, թե Մանվել Գրիգորյանը տուշոնկա է գողացել». ՀՀԿ-ական Դավիթ Շահնազարյան

ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել Որևէ մեղադրանք, քանի դեռ դատարանով ապացուցված չէ, որևէ մեկը թող չփորձի հնչեցնել։

Մանվել Գրիգորյանը հայրենիքի առջև այնքան ծառայություն է մատուցել, որ իրավունք ունի արդար քննության և արդար դատաքննության։ Մանվել Գրիգորյանի՝ հայրենիքին մատուցած ծառայություններն այնքան շատ են, որ այսօրվա ողջ կառավարությունն իրար հետ վերցրած՝ անգամ դրա կեսն էլ չի արել»:

«Ինչպես նախկինում եմ  ասել՝ որևէ լավ բան ընտրություններով չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն. Ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին։ Մի քանի ամիս անց այն լրիվ այլ է լինելու»,-անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ասաց Դավիթ Շահնազարյանը:

«ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության:Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբն անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը։ Եթե կարծում էին, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառել, սխալվում էին: Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ