«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն զգա վարչապետ». Նիկոլ Փաշինյանը՝ Տաշիրում

Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ իրենց կառավարությունն առաջինն է, որ ասել է՝ Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և եթե լինի ԼՂ հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի ժողովրդի համար, ինքը կներկայացնի ժողովրդին, և ժողովուրդը կորոշի՝ ընդունել այն, թե՝ ոչ:

«Ես ՀՀ-ի առաջին ղեկավարն եմ, ով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում հստակ հայտարարել է, որ կարող է հանդես գալ ՀՀ-ի անունից, բայց ես չեմ բանակցում Ղարաբաղի և ժողովրդի անունից: Արցախի կողմից կարող են խոսել միայն Արցախի իշխանությունները»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նաև պատմեց, որ վերջերս, երբ իր արձակուրդի ընթացքում գնացել էր Ղարաբաղ և արձակուրդից հետո առաջին աշխատանքային օրն անցկացրել էր այնտեղ, հրավիրել էր Արցախի ղեկավարությանը, զինված ողջ հրամկազմին և բոլոր մանրամասներով ներկայացրել Արցախի խնդրի լուծման վերաբերյալ իր դիրքորոշումները և բանակցային գործընթացի մասին բոլոր մանրամասները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ