«Եթե վախենում եք ՀՀԿ «գիշերվա սատանա» սև պաստառներից, ես կարող եմ հասկանալ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իր նախընտրական քարոզարշավը այսօր՝ նոյեմբերի 27-ին, սկսել է Լոռու մարզից: Առաջին կանգառը Սպիտակ քաղաքն էր: Այստեղ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում հիշեց իրենց քայլարշավը, թե ինչպես են Շիրակից եկել Լոռի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սպիտակ գալու ճանապարհին կանգնել են մի քանի գյուղերում, զրուցել բնակիչների հետ եւ ոմանք բարձրաձայնել են այն մասին, որ ՀՀԿ-ից մտավախություններ ունեն:

«Եթե նրանք նկատի ունեն ՀՀԿ-ի պաստառները, որ գիշերվա սատանայի նման հայտնվում են ճանապարհին, ես դա կարող եմ հասկանալ: Ժողովուրդ ջան, ախր ինչ է տեղի ունեցել… ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ դեկտեմբերին տեղի է ունենալու ընտրություն եւ այս ամբողջ ճանապարհը մենք միասին ենք անցել:

Քաղաքական ուժերից վախենալու բան չունենք, քաղաքական ուժերը պետք է ձեզանից վախենան»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ