«Էդ տուշոնկեքը Մանվել Գրիգորյանի արջերն ուտում ժոկ էին ընկնում». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Միքայելյանին քննադատողներին համեմատեց թփերի արանքում թաքնվող «գայիշնիկների» հետ, որոնք վարորդներին տուգանում են թեթեւ խախտումների համար:

«Որոշ հանրապետականներ՝ Շուշան Պետրոսյան եւ Արմեն Աշոտյան, ուշադիր լսեք… Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա: Դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած՝ ղեկավարել եք բանակի թալանը, իսկ հիմա էլ ուզում եք պաշտպանել բանակի թալանի ձեր իրավունքը: Ես դա թույլ չեմ տա ձեզ:

Ես չեմ հիշում, որ նրանք մի բան ասեին, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի բաժինը դարձրել է իր արջերին կեր: Բա ո՞ւր էիք այդ ժամանակ:

Չկայիք, որովհետեւ ձեզանից ոմանք նման պահեստներ ունեն ուրիշ տեղերում: Մենք այդ պահեստների տեղը գիտենք, բացահայտել ենք եւ շատ բան, երբ որ չենք ասում՝ պետական գաղտնիք է: Ոմանք բանակին նվիրված հիմնադրամներից իրենց վետերոկներն էին ֆինանսավորում… այդ ինչո՞ւ ազատամարտը չէիք պաշտպանում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ