Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց Գյումրիից սկսված քայլարշավը, որ ավարտվեց ապրիլին Երևանում։
Նա հիշեց, որ Սպիտակի ճանապարհին գյուղերում իրենց «կառտոշկի փուռ» են հյուրասիրել, որ անզուգական էր, իսկ Սպիտակում՝ մե՜ծ կաթսայով խաշլամա։ Փաշինյանը խորհուրդ տվեց. «Եկեք Սպիտակ, եկեք Կաթնաջուր, եկեք Շիրակամուտ՝ փուռը փորձելու»։
«Հարցը փուռը չի, հարցը խաշլաման չի։ Մենք էդ փուռով ու խաշլամայով ճաշակում էինք քաղաքացիական Հայաստանի համը։ Ես ցավում եմ, որ այսօր դեռևս էդ համը՝ ազատ, երջանիկ Հայաստանի համը, ոչ բոլորն են ճանաչել»,- հավելեց Ն.Փաշինյանը։