Վանեցյանը՝ Մարտի 1-ի գործով նոր բացահայտումների մասին

«Քրեական գործը գտնվում է ՀՔԾ քննչական վարույթում, և հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն և նաև ԱԱԾ-ի օպերատիվ մարմինները, միմյանց հետ համագործակցելով, անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Լրագրողը հիշեցրեց, որ վարչապետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է սպանության բոլոր դեպքերը բացահայտվեն, և հարցրեց` եղած տեղեկությունը և բազան թույլ տալի՞ս են հույս ունենալ, որ բոլոր սպանությունների հեղինակները կբացահայտվեն, ինչին ի պատասխան` Վանեցյանն ասաց.

«Ես կանխատեսումներով չեմ կարող զբաղվել, կլինեն փաստեր, կլինեն բացահայտումներ, դրա մասին կտեղեկացվի»։

Արթուր Վանեցյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք ԱԱԾ-ից անհետացած նյութերը վերաբերում են նաև Մարտի 1-ի գործին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ