Փաշինյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում նաև ներկայացրեց մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք, ըստ նրա՝ քննարկվել են վերջին օրերին: «Հայտնի «Հայէլեկտրոմեքենայի» տարածքը մեր հայրենակիցն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ:
Հաջորդ ներդրումային ծրագիրը Երևանից դուրս է լինելու, լինելու է արևային պանելների արտադրություն: Այս գործարանը արդեն իսկ ամբողջությամբ ներկրված է, անհրաժեշտ սարքավորումները պահեստավորված են, մնում է համաձայնություն լինի տարածքի հետ կապված:
Մոտավոր 600 աշխատատեղ է ստեղծվելու,- ասաց նա՝ նշելով, որ Կոտայքի մարզում մի ներդրող էլ, որը ադամանդի գործարան ունի, ցանկանում է ներդրում անել և մոտ 2 000-ի չափ աշխատատեղ է ստեղծելու,- Արթիկում նախատեսվում է կարի գործարարանի բացում, որտեղ նախատեսվում է 200 աշխատատեղ:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, November 27, 2018