«Օդանավակայանից հրահանգել եմ, որ ճանապարհները բացեն». վարչապետ Փաշինյան

«Ես սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, այդ օրը օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ հարցուպատասխանին և հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են:

Չգիտեմ ինչու, մնացել է մեկ հարց ու պատասխան, ձեր գալը անիմաստ է, էնպես որ չհասցրի»,- հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում պարզաբանեց վարչապետը, թե ինչու չի կարողացել հասնել ԱԺ նախորդ հարցուպատասխանին:

Վարչապետի խոսքերով` Նուր-Սուլթանից մի քիչ շուտ էր դուրս եկել, որ հասներ ԱԺ հարցուպատասխանին, իսկ երբ որոշվել էր, որ 29-ին Նուր-Սուլթանում հանդիպում անցկացնելու որոշումը կայացվել է նախորդ տարվա դեկտեմբերին, այդ ժամանակ չէին կարող կանխատեսել, որ ԱԺ-ում հարց ու պատասխան է լինելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ