«Բռնություն քարոզողները բերվելու են պատասխանատվության». վարչապետ Փաշինյանը՝ ՀՅԴ-ին

Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստին ծեծելու համար ՀՅԴ-ականների՝ Ոստիկանության բաժանմունք ներկայանալուն՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Սա ասում են այն ուժերը, ովքեր «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են:

Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք»՝ հայտարարելով, որ նրանք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, պետական բյուջեն:

Հստակեցնելով պատասխանը՝ վարչապետը նշեց, որ «խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների ես բռնություն եմ կիրառելու: Եթե այդպես է, ապա երեկվա ակցիայից հետո իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ ինչ-որ երկու մարդ որոշել են մարդ ծեծել՝ ծեծե՞լ են, թե՞ եղել է հանձնարարական և դա կազմակերպված ակցիա է»:

«Այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ-հատ ենթարկվելու են պատասխանատվության»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 1in.amի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ