Ստեփանավանի ճանապրհին քաղաքացիները կանգնացրին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը

Մենք Ձեր քվեն ակնկալում ենք Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Իմ քայլը»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ է նշանակում դա: Մենք այս հակադրությունն ենք անում: Հեղափոխությունից առաջ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը: Քաղաքական իշխանությանը ձեռնտու է եղել, որ մարդիկ հնարավորինս աղքատ լինեն, որպեսզի ընտրակաշառքով հնարավորինս շատ ձայն կարողանան ստանալ: Իսկ եթե մարդը հարուստ է, չի քվեարկի 5 000-ի, 10 000-ի դիմաց: Մենք պետք է խրախուսենք ոչ թե աղքատությունը, այլ աշխատանքը»,- ասաց նա:

Այդ նպատակով, ըստ վարչապետի պաշտոնակատարի՝  իրենք ցանկանում են ՀՀ-ն բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական երկիր դարձնել: «Դա հնարավոր է անել խոշոր ներդրումներով»,- ասաց նա:

Բազում գյուղ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, November 27, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ