«Լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Լրագրողները նախ` ցանկացել են լսել վարչապետի գնահատականը և հետո հետաքրքրվել են` արդյո՞ք 11 տարի անց սպանության համար նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կարող է շղթայաձև բերել նաև մյուս սպանությունների բացահայտմանը:

«Սա նախ` ցույց է տալիս ՀՔԾ հետևողական աշխատանքը և բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ հնարավոր փաստերը կոծկվեն, և եթե պարկուճները փոխված են եղել, նշանակում է` ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեմքերը, դեպքերը և այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ մարդ ձերբակալվի, լավ է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև անկեղծացավ` ասելով.

«Այդ լուրը իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել, բայց դեռ խոսքը ձերբակալության մասին է, չգիտենք` մեղադրանք կառաջադրվի՞, թե՞ ոչ և ոնց կընթանա, բայց Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ