Խնդիրն այն չէ, թե ում են ծեծել, խնդիրն այն է, թե ինչպես են մատուցում

Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Խնդիրն այն չէ, թե ում են ծեծել, խնդիրն այն է, թե ինչպես են մատուցում։

  1. Ծեծի ֆլեշմոբ. բռնության արդարացում և բռնության մշակույթի սահմանում։
  2. Գուլագային և գողապետական, տղայական և հետնախորշային մտածողության պարտադրում հասարակությանը։
  3. Մարտահրավեր ոստիկանությանն, ըստ այդմ` պետական համակարգերին։
  4. Ապակայունացման լեգիտիմացման և հաշվեհարդարների պրակտիկային վերադարձի փորձ։
  5. Պատմական անարդարության և չտրված գնահատականի` դարձ ի շրջանս յուր, իրողության արտացոլում։

Հարդյունս` հարված Հայաստանի Անկախ Հանրապետության Պետականության հիմքերին և Օսմանյան կայսրության հետ նույն հարթության մեջ դիտարկելու անազնիվ միտում։

Պատմական տեղեկանք. ֆիդայիները, մի փուլում, երբ քուրդ կամ թուրք ցեղապետի հետ հաշվեհարդար էին տեսնում, կանգնում ու սպասում էին, մինչ ենիչերիները կձերբակալեն։ Բայց դա Օսմանյան կայսրության փուլում էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ