«Ոմանք էլի ԲՈՄԺ են դառնալու, որովհետև ԲՈՄԺ են եղել». Նիկոլ Փաշինյան

Սպիտակում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի աղմուկ հանած հայտարարությանը:

Մասնավորապես, Միքայելյանն ասել էր՝ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին:

Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասել էր Միքայելյանը:

«Այդ կոչումները վերցրել եք, որ ձեր սեփական ժողովրդին թալանեք, որ նվաստացնեք եւ ընտանիքներ քանդեք: Ես չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն, որ Սերժ Սարգսյանի եղբոր միայն մեկ բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա: Ոչ մեկ չի հարցնում դա ձեզ, որ զինվորը տռուսիկ ու մայկա չունի, այլ թալանչի ստահակներ: Ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել»,- Սպիտակում քարոզարշավը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ